Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սկսեցին հաղթանակով

Սկսեցին հաղթանակով
16.01.2015 | 13:02

Ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլում F խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին մրցել է Շվեդիայի ընտրանու հետ ու հաղթել 4:3 հաշվով: Մերոնցից գոլերի հեղինակ են դարձել Հենրիկ Գրիգորյանը, Արմեն Բաբայանը, դուբլ արած Գրիգոր Կապուկրանյանը: Իսրայել-Շոտլանդիա դիմակայությունում անվիճելի է եղել իսրայելցիների հաղթանակը` 6:1: Այսօր մերոնք մրցելու են իսրայելցիների հետ, և հաղթելու դեպքում պայմանական կարող է դառնալ հունվարի 17-ին կայանալիք Շոտլանդիա-Հայաստան մրցակցությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ